Աբեսաղոմը փախավ ու գնաց Գեսուրի արքա Եմիուդի որդի Թոլմելեմի մոտ, Մաքուլի երկիրը։ Դավիթն ամբողջ ժամանակ սուգ էր անում իր որդու համար,
ՀԵՍՈՒ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահերմոն լեռանը, Սեղքային և ամբողջ Բասանին մինչև Գեսուրի սահմանները, Մաքաթիին և Գաղաադի կեսին, մինչև Եսեբոնի Սեհովն թագավորի սահմանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և տիրում էր Հերմոն լեռանը, Սելքային և ամբողջ Բասանին մինչև գեսուրացիների և մաքաթացիների սահմանը, Գաղաադի կեսին մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի սահմանը։ |
Աբեսաղոմը փախավ ու գնաց Գեսուրի արքա Եմիուդի որդի Թոլմելեմի մոտ, Մաքուլի երկիրը։ Դավիթն ամբողջ ժամանակ սուգ էր անում իր որդու համար,
քանի որ Ասորիքի Գեսուր քաղաքում բնակվելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես Տիրոջը զոհ եմ մատուցելու”»։
երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնված Դավիան էր, երրորդը Գեսուրի արքա Թողմիի դուստր Մաաքայից ծնված Աբեսաղոմն էր,
Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։
Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մոտ՝ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայելը, Կարեի որդիներ Հովնանն ու Հովնաթանը, Թանաթեմի որդի Սարեան, Նետոփատի որդի Ովփերի որդիներն ու Մաքաթիի որդի Հեզոնիան։
Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։
քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.
Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա,
Դավիթն ու նրա մարդիկ ելնում ու հարձակվում էին գեսերացիների, գիզերացիների ու ամաղեկացիների վրա, որոնք բնակվում էին Գեղամսուրի պարսպապատ ապահով քաղաքներից մինչև Եգիպտոս։