Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։
ՀԵՍՈՒ 10:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գրավեցին այն, գերեվարեցին նրա թագավորին և նրա ամբողջ զորքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես վարվել էին Քեբրոնի հետ և ինչպես վարվել էին Լեբնայի ու նրա թագավորի հետ, այդպես էլ վարվեցին Դաբիրի և նրա թագավորի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ գրավեցին այն, սրի քաշեցին նրա թագավորին, նրանց բոլոր քաղաքները և բնաջնջեցին նրանց մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես որ արել էր Քեբրոնի հետ և ինչպես արել էր Լեբնայի ու նրա թագավորի հետ, այնպես էլ արեց Դաբիրի և նրա թագավորի հետ։ |
Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։
Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։
Եվ Տերը՝ մեր Աստվածը, Բասանի արքա Օվգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Եվ մենք բնաջնջեցինք նրանց սերունդը։
Այն ժամանակ Գազերի Ելամ թագավորը ելավ օգնելու Լաքիսին, բայց Հեսուն սրի քաշեց նրան ու նրա զորքերին այնպես, որ նրանցից ոչ մի ազատված և փախստական չմնաց։
Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։
Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։
Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։