Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:37
8 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն սրակոտոր արեց ամաղեկացիներին ու նրանց ողջ զորքը։


Այդ օրը գրավեցին նաև Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագավորին, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մի ազատված կամ փախստական չմնաց նրանցից։ Մակեդայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Երիքովի թագավորի հետ։


Տերը Ոդողոմը մատնեց Իսրայելի ձեռքը, որը այն օրը գրավեց ու սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպես որ վարվել էին Լաքիսի հետ։


Հեսուն ողջ Իսրայելի հետ Ոդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։


Ապա Հեսուն և ողջ Իսրայելը շրջվեցին դեպի Դաբիր և շրջապատելով


գրավեցին այն, գերեվարեցին նրա թագավորին և նրա ամբողջ զորքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես վարվել էին Քեբրոնի հետ և ինչպես վարվել էին Լեբնայի ու նրա թագավորի հետ, այդպես էլ վարվեցին Դաբիրի և նրա թագավորի հետ։


Հեսուն գրավեց ողջ երկիրը՝ լեռնայինն ու Նագեբը [հարավային շրջանները], դաշտային շրջաններն ու Ասեդովթը [լեռնալանջերը]։ Ոչնչացրեց երկրի բոլոր թագավորներին, նրանցից ոչ մեկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպես պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Հեսուն գերեց այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու նրանց թագավորներին, նրանց սրի քաշեց և բնաջնջեց, ինչպես որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ