Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։
գրավեցին այն, գերեվարեցին նրա թագավորին և նրա ամբողջ զորքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես վարվել էին Քեբրոնի հետ և ինչպես վարվել էին Լեբնայի ու նրա թագավորի հետ, այդպես էլ վարվեցին Դաբիրի և նրա թագավորի հետ։