Դավիթն արեց այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրան։ Եվ նա կոտորեց այլազգիներին Գաբավոնից մինչև Գազերա։
ՀԵՍՈՒ 10:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Գազերի Ելամ թագավորը ելավ օգնելու Լաքիսին, բայց Հեսուն սրի քաշեց նրան ու նրա զորքերին այնպես, որ նրանցից ոչ մի ազատված և փախստական չմնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը վեր ելավ օգնելու Լաքիսին։ Հեսուն կոտորեց նրան ու նրա ժողովրդին այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց։ |
Դավիթն արեց այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրան։ Եվ նա կոտորեց այլազգիներին Գաբավոնից մինչև Գազերա։
Դրանից հետո Գազերում կրկին պատերազմ եղավ այլազգիների դեմ։ Այն ժամանակ ուսթացի Սուբաքեն սպանեց հսկաների որդիներից Սեպփիային և ընկճեց նրանց։
Նրանց տվեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լեռան վրա գտնվող Սյուքեմը՝ իր արվարձաններով, Գազերը՝ իր արվարձաններով,
Տերը Լաքիսն Իսրայելի ձեռքը մատնեց, որը երկրորդ օրը գրավեց այն, սրի քաշեց և բնաջնջեց այն, ինչպես որ Լեբնայի հետ էր վարվել։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։
դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։
Նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմը և նրա արվարձանները Եփրեմի լեռան վրա, ինչպես նաև Գազերը և նրա արվարձանները,
Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ՝ Գազերում, ու նրան հարկատու եղան։