Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:67 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

67 Նրանց տվեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լեռան վրա գտնվող Սյուքեմը՝ իր արվարձաններով, Գազերը՝ իր արվարձաններով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

67 Ապաստանի քաղաքներից նրանց տվեցին Սյուքեմն ու նրա ագարակները Եփրեմի լեռան շրջանում, նաև Գազերը՝ իր ագարակներով,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:67
10 Խաչաձեւ Հղումներ  

Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։


Նրանք Հակոբին հանձնեցին իրենց մոտ եղած օտար աստվածներն ու իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Բևեկնի ծառի տակ՝ Սյուքեմում։ Դրանք մինչ օրս չեն գտնվել։


որոնք Եգիպտոսի փարավոն արքայի իշխանության տակ էին։ Փարավոնը գնացել, նվաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, և այն օժիտ էր տվել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։


Կահաթի տոհմի որոշ ընտանիքների քաղաքներ տրվեցին նաև Եփրեմի ցեղից։


Հեկնամը՝ իր արվարձաններով, Բեթորոնը՝ իր արվարձաններով,


Եգղոնի թագավորը, Գազերի թագավորը,


Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։


դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։


Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա.


Նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմը և նրա արվարձանները Եփրեմի լեռան վրա, ինչպես նաև Գազերը և նրա արվարձանները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ