ՀԵՍՈՒ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։ |
Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,
Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։
Իմաց տվին Հեսուին և ասացին. «Հինգ թագավորները գտնվում են Մակեդայում, քարայրի մեջ թաքնված»։
Բայց դուք մի՛ դադարեք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասե՛ք նրանց վերջնապահներին և թույլ մի՛ տվեք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև Տերը՝ Աստված, նրանց մատնեց մեր ձեռքը»։
Եվ Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրը և այնտեղից հանե՛ք, բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։