Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 27:66 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

66 Եվ նրանք գնացին և գերեզմանը հսկողության տակ առան. քարը կնքեցին և պահակազոր նշանակեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

66 Նրանք գնացին, գերեզմանին հսկողություն սահմանեցին՝ քարը կնքելով և պահակազոր կարգելով։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:66
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։


Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։


և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։


Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։


Պիղատոսը նրանց ասաց. «Պահակազոր ունեք, գնացե՛ք, ուշադիր պահպանե՛ք, ինչպես որ գիտեք»։


Որովհետև այն շատ մեծ էր, բայց նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր։


Կիրակի օրը՝ առավոտյան արշալույսին, դեռ չլուսացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման եկավ ու տեսավ, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։


Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ, փակեց ու կնքեց, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա հազար տարին։ Եվ այնուհետև նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։


Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարե՛ր գլորեք և նրանց վրա մարդի՛կ կարգեք, որ հսկեն նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ