ԾՆՆԴՈՑ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոյն սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց։ |
և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։
Արծաթ սիրողը չի կշտանա արծաթից, ոչ էլ արդյունք սիրողն ինքն իրենով կլիանա. ուստի դա ևս ունայնություն է։
Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի, որտե՞ղ ես հովվում քո հոտը, որտե՞ղ ես հանգչում միջօրեին. միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։
Կա՞ մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում։ Կա՞ մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Կա՞ մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։
Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ սպանվի, և ուրիշ մարդ դրա բերքը վայելի։
Կին կառնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կխլի քեզանից։ Տուն կշինես, բայց ինքդ չես բնակվի նրա մեջ։ Այգի կտնկես, բայց բերքը չես քաղի։