Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։
ԾՆՆԴՈՑ 50:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝ որպես կալվածք գերեզմանի համար։ |
Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։
որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող զույգ քարայրը։ Ձեր առջև թող այն ինձ տա այնքան արծաթի դիմաց, որքան արժե այն, որպեսզի այն իմ սեփական գերեզմանը լինի»։
Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,
Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝ Դաշտի քաղաքը [𝕸 Կիրիաթ Հաարբա], որը Քեբրոնն է, քանանացիների երկրում, որտեղ որպես պանդուխտ ապրեցին Աբրահամն ու Իսահակը։
Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։
Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս և վերջում քեզ դարձյալ հետ կբերեմ։ Եվ Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։
Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։
Հովսեփը վերադարձավ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները և իր հորը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։
Մանասեն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ամովնը։
Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։