Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 23:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Արտը և նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 23:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Մանասեն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ամովնը։


Արքան Ոռնային ասաց. «Ո՛չ, այդպես չէ։ Պետք է քեզանից փողով գնեմ, իմ Տիրոջը՝ Աստծուն, ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Դավիթը կալն ու եզները գնեց հիսուն սիկղ արծաթով։


Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։


որ իմ հայրը երդվեցրել է ինձ ու ասել. “Ահա ես մեռնում եմ։ Ինձ կթաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ քանանացիների երկրում”։ Արդ, թո՛ւյլ տուր՝ գնամ, թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։


Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց,


Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկին, քետացիներին,


«Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, ինձ մի գերեզմանի կալվա՛ծք տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ ննջեցյալին»։


Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։


այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ