Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց Ադամ [𝕸 մարդ] անվանեց այն օրը, երբ ստեղծեց նրանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ դրեց նրանց ստեղծվելու օրը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 5:2
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։


Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։


Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [𝕸 Էդենի պարտեզում], որպեսզի մշակի և պահպանի այն։


Եվ Ադամն ասաց. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։


Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։


Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,


Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2),


մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,