Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԾՆՆԴՈՑ 5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Ադամի սերունդը
( Ա Մն. 1.1-4 )

1 Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։

2 Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ դրեց նրանց ստեղծվելու օրը։

3 Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։

4 Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։

5 Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ։

6 Երբ Սեթը հարյուր հինգ տարեկան էր, ծնեց Ենոսին։

7 Ենոսի ծնվելուց հետո Սեթը ութ հարյուր յոթ տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։

8 Սեթի բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ։

9 Երբ Ենոսը իննսուն տարեկան էր, ծնեց Կայնանին։

10 Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

11 Ենոսի բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ։

12 Երբ Կայնանը յոթանասուն տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։

13 Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

14 Կայնանի բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ։

15 Երբ Մաղաղիելը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Հարեդին։

16 Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

17 Մաղաղիելի բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ։

18 Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։

19 Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

20 Հարեդի բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ։

21 Երբ Ենոքը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։

22 Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։

23 Ենոքի բոլոր օրերը երեք հարյուր վաթսունհինգ տարի եղան։

24 Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։

25 Երբ Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկան էր, ծնեց Ղամեքին։

26 Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

27 Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։

28 Երբ Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկան էր, ծնեց մի որդի

29 և նրա անունը Նոյ դրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։

30 Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

31 Ղամեքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ։

32 Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ