Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
ԾՆՆԴՈՑ 48:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայելի որդիները ձեզանով թող օրհնեն միմյանց՝ ասելով. “Աստված թող քեզ անի այն, ինչ արեց Եփրեմին ու Մանասեին”»։ Եվ Եփրեմին ավելի առաջ դասեց, քան Մանասեին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։ |
Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
Իմ Աստվածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, և դու ժողովուրդներին միավորող դառնաս։
Իսրայելը Հովսեփին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված թող ձեզ հետ լինի և ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը։
Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։
Հավատո՛վ օրհնեց Հակոբը իր մեռնելու ժամանակ Հովսեփի որդիներից ամեն մեկին և երկրպագեց Աստծուն՝ իր գավազանի ծայրին հենված։
Հովսեփի որդիներն ընդդիմացան Հեսուին և ասացին. «Ինչո՞ւ մեզ մեկ բաժին ժառանգություն և մեկ կալվածք տվեցիր։ Մենք բազմամարդ ենք, և Աստված մեզ օրհնել է»։