Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 48:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նրա հայրը այդ չկամեցավ, այլ ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ։ Սա նույնպես ժողովուրդ կդառնա և կփառավորվի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կլինի, և նրա սերունդը մեծ ազգ կլինի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Հայրը չկամեցավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ իմ, գիտեմ. նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 48:19
17 Խաչաձեւ Հղումներ  

Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։


Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։


Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։


Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,


Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։


Բայց Աստված քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի դժբախտ օրեր պիտի բերի, որ չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմը բաժանվեց Հուդայից։ Դա լինելու է Ասորեստանի արքայի միջոցով։


Տերը՝ մեր Աստվածը, բազմացրեց ձեզ, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։


Իսրայելը, մեկնելով իր աջ ձեռքը, դրեց Եփրեմի գլխին, բայց նա կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասեի գլխին, և փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասեն էր անդրանիկը։


«Ահա այս է իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի լինես։


Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի ծովակողմ, դեպի արևելք, դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը։


Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։


ասելով իր հորը. «Ո՛չ այդպես, հա՛յր, սա է անդրանիկը։ Քո աջը դիր սրա՛ գլխին»։


Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ