Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
ԾՆՆԴՈՑ 47:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։ |
Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։
Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։
Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր, Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։
Ինձ պաշարեցին չարերը, որոնց թիվ չկար, Իմ անօրենությունները հասան ինձ, և ես չկարողացա տեսնել։ Գլխիս մազերից ավելի շատացան, և սիրտս լքեց ինձ։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
Ես իմ ուխտը հաստատեցի նրանց հետ՝ տալու նրանց քանանացիների երկիրը, որտեղ նրանք պանդուխտ եղան։
Արդ, միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ որքան այս մարմնի մեջ ենք բնակվում, տարագիր ենք Տիրոջից
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,