Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եբրայեցիներին 13:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ՝ երկրի վրա, այլ փնտրում ենք գալիք քաղաքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 13:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,


Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն,


Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։


Ուրեմն այսուհետև օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացի և Աստծու ընտանիքի անդամներ,


Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին,


Քանզի և՛ բանտարկվածներին կարեկից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումն ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, որտեղ այն միշտ մնում է։


Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին,


Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։


Քանզի հրեշտակներին չհնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խոսում ենք։


Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր։


Իսկ Քրիստոսը, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինված,


Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։


Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ