Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 47:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովսեփը, ցորեն վաճառելով, հավաքեց եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի ողջ արծաթը և այն տարավ փարավոնի պալատը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովսեփը Եգիպտոսի երկրում և Քանանի երկրում գտնված ամբողջ փողը հավաքեց շնորհիվ վաճառված պաշարի, որ նրանք առնում էին։ Հովսեփն այդ փողը տարավ փարավոնի տունը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 47:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։


Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։


Երբ եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի արծաթն սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ. մեր արծաթն սպառվել է»։


Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։


Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։


Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։