Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 41:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

56 Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

56 Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 41:56
12 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։


Եվ ասաց ինձ. «Դա անեծքն է, որ շարժվում է ողջ երկրի երեսի վրա, որովհետև ամեն գողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով, և ամեն սուտ երդվողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով»։


Յոթանասուն տարի հետո Տերը պիտի այցելի Տյուրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող երկրագնդի բոլոր թագավորների առևտուրը։


Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ, կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը, և սովը կարող է երկիրը ոչնչացնել։


Երբ սովի մատնվեց նաև եգիպտացիների երկիրը, ողջ ժողովուրդը փարավոնից հաց խնդրեց։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ և արե՛ք այն, ինչ կասի ձեզ»։


Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։


Սովն ավելի ու ավելի էր սաստկանում երկրում։


Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։


Նրանք թող տնտեսեն առաջին յոթ առատ տարիների պարենը, ցորենը թող ամբարվի փարավոնի հսկողության տակ, և բերքը քաղաքներում թող պահվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ