Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի արծաթն սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ. մեր արծաթն սպառվել է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Երբ Եգիպտոսի երկրից և Քանանի երկրից փողը սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ և ասացին. «Հա՛ց տուր մեզ. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ փող չկա»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ պարենը թող տնտեսվի երկրում՝ եգիպտացիների երկրի վրա տարածվելիք սովի յոթ տարիների համար, որպեսզի երկիրը սովից չկոտորվի»։


Հովսեփը նրանց ասաց. «Եթե արծաթն սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների դիմաց հաց կտամ ձեզ»։


Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։


Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։


նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։


Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։


Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տվեք այս զորքին, որ ինձ հետ է, որովհետև նրանք քաղցած են, որպեսզի ես հետապնդեմ Զեբեեին ու Սաղմանային՝ մադիանացիների թագավորներին»։


Այնտեղից նա գնաց Փանուել և նրանց հետ նույն ձևով խոսեց։ Փանուելի մարդիկ նրան պատասխան տվեցին այնպես, ինչպես պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։


Դավիթը Աքիմելեք քահանային ասաց. «Արքան այսօր ինձ մի գործ է հանձնարարել և ասել է ինձ. “Ոչ ոք չիմանա, թե ինչո՛ւ եմ քեզ ուղարկում և թե ի՛նչ եմ պատվիրել քեզ”։ Ես իմ ծառաներին հանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչվում է Փելմոնի Ելմոնի, այսինքն՝ Աստծու հավատարմություն։


Հարցրո՛ւ քո ծառաներին, և նրանք կասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանի որ բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կգա, տո՛ւր քո ծառաներին և քո Դավիթ որդուն”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ