ԾՆՆԴՈՑ 43:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սպասավորները Հովսեփի կողմից բաժիններ մատուցեցին եղբայրներին, իսկ Բենիամինի բաժինը մյուսներից հնգապատիկ ավելին էր։ Եվ նրա հետ խմեցին ու հարբեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենիամինի բաժինը հինգ անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին և նրա հետ միասին զվարճացան։ |
Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։
Դավիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը և լվա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս եկավ արքայի տնից, և նրա հետևից արքան պարգև ուղարկեց։
Հացը պատրաստում են խնդության համար, գինին ուրախացնում է ապրողներին, բայց ամեն բան արծաթին է հնազանդվում։
Արի՛, ուրախությամբ կե՛ր քո հացը և զվարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։
Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։
Թեև Եղկանան Աննային առավել էր սիրում, քան Փեննանային, Աննային մեկ բաժին էր տալիս, քանի որ նա զավակ չուներ։ Տերը փակել էր նրա արգանդը։