Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄԲԱԿՈՒՄ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Որովհետև ես ահա ոտքի եմ հանում քաղդեացիներին՝ այն դառն ու արագընթաց ազգին, որ սլանում է դեպի երկրի լայնությունները, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին։

Տես գլուխը Պատճենել




ԱՄԲԱԿՈՒՄ 1:6
24 Խաչաձեւ Հղումներ  

Հովակիմի օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելավ կռվի։ Հովակիմը երեք տարի նրան հպատակ եղավ, բայց հետո ապստամբեց նրա դեմ։


Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։


Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Հովակիմի վրա հարձակվեց Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը և նրան կապեց պղնձե շղթաներով ու տարավ Բաբելոն։


Եթե քաղդեացիների երկիրը գնաս, որը, սակայն, նույնպես ավերված է ասորեստանցիներից, այնտեղ ևս քեզ համար շունչ քաշել ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա աշտարակները, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալվեց ու կործանվեց։


«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։


“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Այսպես է ասում Տերը. «Սարսափի ձայն պիտի լսեք, ձայնը ահեղ գույժի, որից մարդկանց մեջքերը պիտի դողան, և փրկություն ու խաղաղություն չպիտի լինի։


Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղեմին. “Սա անապատում քո մոլորության համար է։ Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրության, ո՛չ էլ սրբության համար էր։


Ելեք փախե՛ք դեպի Սիոն, շտապե՛ք, մի՛ դանդաղեք, որովհետև ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հյուսիսից։


Դրա համար քո՛ւրձ հագեք, կոծե՛ք ու ճի՛չ բարձրացրեք, քանզի Տիրոջ ցասումը հետ չդարձավ ձեզնից։


Ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա հեռվից ես ձեզ վրա պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չեք լինի և խոսքը չեք հասկանա։ Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Նաև ամբոխին են քո դեմ հանելու, քարերով քեզ քարկոծելու և իրենց սրերով քեզ կտոր-կտոր անելու։


Տերը՝ Աստված, քեզ այսպես է ասում. “Քո վրայից վերցրո՛ւ խույրդ, հանի՛ր պսակդ, որովհետև դա այդպես չի վերջանալու։ Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել։


դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,


նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։


Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ