ԾՆՆԴՈՑ 42:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե խաղաղասեր մարդիկ եք, ձեր եղբայրներից մեկն այստեղ՝ բանտում կմնա, իսկ մյուսներդ կտանեք ձեր գնած ցորենը Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։ |
Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։
և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։
Երկրի տերն այն ժամանակ մեզ ասաց. “Կհավատամ, որ դուք խաղաղասեր մարդիկ եք, եթե ձեր եղբայրներից մեկին այստեղ՝ ինձ մոտ թողնեք, ձեր գնած ցորենը վերցնեք տանեք ձեր տուն
Իր հոր համար ևս ուղարկեց նույնպիսի նվերներ և Եգիպտոսի բոլոր բարիքներով բեռնված տասը էշ, ինչպես նաև պարենով բեռնավորված տասը ջորի՝ իբրև ճանապարհի պաշար հոր համար։
որ ժողովուրդը կողոպտվեց ու ավարի մատնվեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ նաև բոլոր ապարանքներում, որտեղ և թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք հափշտակության մատնվեցին, և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր, ավարառության ենթարկվեցին, և չգտնվեց մեկը, որ ասեր. «Հե՛տ տուր»։