Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 42:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եթե խաղաղասեր մարդիկ եք, ձեր եղբայրներից մեկն այստեղ՝ բանտում կմնա, իսկ մյուսներդ կտանեք ձեր գնած ցորենը

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 42:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, այնտեղ, որտեղ Հովսեփն էր բանտարկված։


Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։


Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։


Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արե՛ք այս, որ ողջ մնաք. ես Աստծուց վախեցող մարդ եմ.


Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։


Նրանք, իրենց ցորենը բարձելով իրենց էշերի վրա, մեկնեցին այնտեղից։


Այդ երկրի տերը եղող մարդը մեզ ասաց. “Սրանով կիմանամ, թե դուք ազնիվ եք. ձեր եղբայրներից մեկին թողե՛ք ինձ մոտ, ձեր ընտանիքի համար ցորե՛ն վերցրեք և գնացե՛ք։


Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. տասը էշ՝ Եգիպտոսի բարիքներով բեռնված, և տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով՝ իր հոր ճանապարհորդության համար։


Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։


կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելու և խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։


Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ