ԾՆՆԴՈՑ 42:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ |
Արդ, ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ ձեր եղբորը բերի, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք»։
և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։
«Այն մարդը, որ երկրի տերն էր, մեզ հետ շատ խստորեն խոսեց և մեզ՝ իբրև այդ երկրի լրտեսների, բանտ նետեց։
և ձեր կրտսեր եղբորը բերեք ինձ մոտ։ Այն ժամանակ ես կիմանամ, որ դուք լրտեսներ չեք, այլ խաղաղասեր մարդիկ եք, և ձեր այս եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և դուք այս երկրում առևտուր կանեք”»։
Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։
Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։
«Սրանցից որի՞ համար հաշտվեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին։
Ամեն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր «այո»-ն «այո» թող լինի, և «ոչ»-ը՝ «ոչ», որպեսզի դատաստանի տակ չընկնեք։
«Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում
Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
Դավիթը Հովնաթանին պատասխան տվեց՝ ասելով. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, և դրա համար էլ կմտածի, որ Հովնաթանն այդ մասին թող չիմանա, թե չէ չի կամենա։ Բայց վկա է Տերը, և վկա ես դու, որ, ինչպես ասացի, ինձ մի քայլ է բաժանում հորդ նյութած մահից»։