Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
ԾՆՆԴՈՑ 41:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։ |
Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
Նախքան սովի յոթ տարիների վրա հասնելը Հովսեփը երկու որդի ունեցավ, որոնց նրա համար ծնեց Ասանեթը՝ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստրը։
Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։
Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։
Մադիանացիների քուրմը յոթ դուստր ուներ, որոնք արածեցնում էին իրենց հոր հոտերը։ Նրանք եկել էին ջուր հանելու, որպեսզի լցնեն ավազանները՝ իրենց հոր ոչխարներին ջուր տալու համար։
Պիտի խորտակի եգիպտացիների երկրում գտնվող Արեգ քաղաքի սյուները և նրանց աստվածների մեհյաններն այրի հրով»։
Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են տարվելու։
Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս կայսեր օրոք։