Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Մադիանացիների քուրմը յոթ դուստր ուներ, որոնք արածեցնում էին իրենց հոր հոտերը։ Նրանք եկել էին ջուր հանելու, որպեսզի լցնեն ավազանները՝ իրենց հոր ոչխարներին ջուր տալու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 2:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


Երեկոյան, այն ժամին, երբ կանայք գալիս էին ջուր հանելու, ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ ջրհորի մոտ։


Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել. նրանց հարցրին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։


Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։


Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց


Ահա ես ջրի աղբյուրի մոտ եմ, և այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։


Նա նայեց և դաշտի մեջ մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարի երեք հոտ էր մակաղել, քանի որ այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար էր դրված։


Մադիամի քուրմ Հոթորը՝ Մովսեսի աները, լսեց այն ամենի մասին, ինչ Տերն արել էր Մովսեսին ու Իսրայելին՝ իր ժողովրդին. քանի որ Տերը Իսրայելին հանել էր Եգիպտոսից։


Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ