Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
ԾՆՆԴՈՑ 40:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր։ Փարավոնը խնջույք էր կազմակերպել իր բոլոր պաշտոնյաների համար։ Նա իր պաշտոնյաների շարքում հիշեց նաև իր տակառապետին ու մատակարարին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց։ Իր ծառաների միջից մատռվակապետի և հացագործապետի գլուխները բարձրացրեց։ |
Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։
Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։
Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
Հուդայի արքա Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթերորդ օրը Բաբելոնի Եվիլմարոդաք արքան իր թագավորության առաջին տարում շնորհ արեց Հուդայի Հովաքին արքային, նրան հանեց իր բանտից,
Հուդայի արքա Հովակիմի գերության երեսունյոթերորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարովդաք արքան իր թագավոր դարձած տարին պատվի արժանացրեց Հուդայի արքա Հովակիմին. նրան հանեց այն տնից, որտեղ նա գտնվում էր հսկողության տակ,
Բայց Հերովդեսի ծննդյան խնջույքի ժամանակ Հերովդիայի դուստրը հրավիրվածների առջև պարեց, և դա դուր եկավ Հերովդեսին։
Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի առթիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին և Գալիլեայի մեծամեծներին։