ԾՆՆԴՈՑ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ Կայենին ու նրա ընծային չնայեց։ Կայենը շատ տրտմեց, և նրա դեմքը մռայլվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։ |
Եվ ասաց նրանց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա իմ նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։
Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։
Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։
Հավատո՛վ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար նրան վկայություն տրվեց Աստծուց։ Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։
Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։