2 Նկատեց նաև, որ Լաբանի վերաբերմունքն իր նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։
2 Հակոբը տեսավ, որ Լաբանի երեսն առաջվա նման չէր իր հանդեպ։
իսկ Կայենին ու նրա ընծային չնայեց։ Կայենը շատ տրտմեց, և նրա դեմքը մռայլվեց։
Հովնաթանը կանչեց Դավթին և հաղորդեց նրան այս բոլոր խոսքերը։ Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և նա Դավթին վերաբերվեց այնպես, ինչպես նախկինում։
Լաբանը նրան ասաց. «Շնորհ գտա քո առաջ. կարող եմ ասել, որ Աստված օրհնեց ինձ քո գալստյամբ։
Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և նուրբ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, ինչպես նաև իր ծոցում պառկող կնոջն ու ողջ մնացած իր որդիներին,
Այնտեղ թող փախչեն ու փրկվեն այն մարդասպանները, որոնք սպանել են ակամա և երբեք թշնամություն չեն ունեցել սպանվողի նկատմամբ։
Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ, և սա ոչ թե երեկվանից կամ նախանցյալ օրվանից, և ոչ էլ այն պահից, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ»։
Հակոբը լսեց Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը ձեռք գցեց մեր հոր ողջ ունեցվածքը և մեր հոր ունեցվածքի շնորհիվ հարստացավ»։
Եվ Տերը՝ Աստված, Հակոբին ասաց. «Վերադարձի՛ր քո հոր երկիրը՝ քո ազգակիցների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։
Եվ ասաց նրանց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա իմ նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։