Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։
ԾՆՆԴՈՑ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կայենը հեռացավ Աստծու ներկայությունից և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։ |
Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։
Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։
Կայենը մերձեցավ իր կնոջը. նա հղիացավ ու ծնեց Ենովքին։ Քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու անվամբ՝ Ենովք։
բայց Տերը հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայացքը դարձրեց նրանց, չկամեցավ կործանել նրանց և իր երեսը նրանցից շուռ չտվեց։
Տերը բարկացել էր Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա այն աստիճան, որ Տերը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս՝ պայմանով, որ նրա անձին ձեռք չտաս»։ Եվ սատանան հեռացավ Տիրոջ առջևից։
Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, Թող նրանց խորհուրդները կործանվեն։ Իրենց ամբարշտությունների պատճառով Մերժի՛ր նրանց, Որովհետև քեզ դառնացրին։
Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։
Ահա թե ինչու ես ձեզ վերցնելու եմ իբրև ավար, իմ աչքի առաջ կործանելու եմ և՛ ձեզ, և՛ այդ քաղաքը, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։
Տերը զայրացել էր Երուսաղեմի և Հուդայի վրա այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց. Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դեմ։
Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։
Այն ժամանակ կսկսեք ասել. “Մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր”։
որովհետև հենց մարդիկ իրենք են պատմում մեր մասին, թե ինչպե՛ս եղավ մեր մուտքը ձեր մեջ, և թե ինչպե՛ս կուռքերից դարձաք դեպի Աստված՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն