Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 4:15
15 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։


Մինչև ծով տարածեց իր որթը, Իսկ շառավիղները մինչև գետերն են։


չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։


Եթե Կայենից յոթնապատիկ վրեժ է պահանջվելու, ապա Ղամեքից՝ յոթանասուն անգամ յոթ»։


Եվ նրանց տանջանքների ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին ու արձանին և առան նրա դրոշմն ու անունը։


Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում էր. «Ով երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ ձեռքի վրա,


Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։


Եվ Տերն ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Հեզրայել, որովհետև մի փոքր ևս, կպահանջեմ Հեզրայելի արյունը Հեուի տնից և կդադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։


Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ,


Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։


ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


ես ևս զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի դիմաց յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


Եթե այդքանից հետո էլ ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ։


իսկ եթե բռնվի, յոթնապատիկ կտուժի և իր անձը փրկելու համար իր ողջ ունեցվածքը պիտի տա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ