ԾՆՆԴՈՑ 37:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։ |
Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։
Երբ Հովսեփին տարան Եգիպտոս, փարավոնի դահճապետ Պետափրես ներքինին՝ մի եգիպտացի, գնեց նրան այն իսմայելացիներից, որոնք նրան տարել էին Եգիպտոս։
Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և վրեժ լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»։
Մադիանացիների քուրմը յոթ դուստր ուներ, որոնք արածեցնում էին իրենց հոր հոտերը։ Նրանք եկել էին ջուր հանելու, որպեսզի լցնեն ավազանները՝ իրենց հոր ոչխարներին ջուր տալու համար։
Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։
Հինգ տարեկանից մինչև քսան տարեկան արուի դեպքում՝ քսան երկդրամյան, իսկ նույն տարիքի աղջկա դեպքում՝ տասը երկդրամյան։
իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր։ Նա Մադիամի նահապետական տան Ամովթի ազգի Սուր իշխանի դուստրն էր։
և ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ դրամ վճարեցին նրան։
Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Վերցրին երեսուն արծաթը՝ վաճառվածի գինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից,
Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր
Իսրայելի այրերը Գեդեոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրա դու և քո որդին ու քո որդու որդին, որովհետև դու մեզ փրկեցիր մադիանացիների ձեռքից»։
Ապա Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամեն մարդ իր ավարից մի գինդ թող տա ինձ»։ Նրանց գինդերը ոսկի էին, քանի որ իսմայելացիներ էին։