Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 39:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Հովսեփին տարան Եգիպտոս, փարավոնի դահճապետ Պետափրես ներքինին՝ մի եգիպտացի, գնեց նրան այն իսմայելացիներից, որոնք նրան տարել էին Եգիպտոս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հովսեփին իջեցրին Եգիպտոս։ Փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրեսը՝ թիկնապահների պետը, ծախու առավ նրան իսմայելացիների ձեռքից, որոնք այնտեղ էին իջեցրել նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 39:1
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։


Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։


Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։


և նրանց բանտարկեց դահճապետի բանտում, այն բանտում, որտեղ Հովսեփն էր բանտարկված։


Հովսեփն ասաց եղբայրներին. «Մոտեցե՛ք ինձ»։ Եվ նրանք մոտ գնացին։ Հովսեփն ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք Եգիպտոս։


Գետինը բացվեց ու կլանեց Դադանին Եվ ծածկեց Աբիրոնի համախոհներին։


Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին՝ Եգիպտոս տանելու համար։ Բայց Աստված նրա հետ էր


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ