ԾՆՆԴՈՑ 37:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ |
Եվ Հուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։
և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։
Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։
Ապա Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Իրապե՞ս դեռ կենդանի է իմ հայրը»։ Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետև ցնցված էին։
Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։
Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր և ընդունեցիր, Քանի որ քո գավիթներում պիտի բնակվեն։ Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, Սուրբ է քո տաճարը, սքանչելի՝ արդարությամբ։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ. եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք»։
Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։
Եթե մեկն իր թշնամուն նեղության մեջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնա իր ճանապարհը, ինչպես դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տերը նրան բարությամբ է հատուցում։
Սավուղը վեր կացավ և իսրայելացի երեք հազար ընտիր մարդկանցով իջավ՝ Զիփ անապատում Դավթին որոնելու։