Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:24
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդվեցիր, հենց որ ինձնից հեռանաս, մի առյուծ քեզ կբզկտի»։ Երբ սա հեռացավ նրանից, մի առյուծ հանդիպեց նրան ու հոշոտեց։


Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,


Երբ ծույլին ուզում ես տեղ ուղարկել, ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակում՝ սպանողներ»։


Վատը պատճառաբանում և ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակի անցքերում՝ սպանողներ»։


Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։


Հաց ուտելուց ու ջուր խմելուց հետո ծեր մարգարեն թամբեց նրա էշը, ու նա գնաց։


Էշդ ինձ տեսավ ու երեք անգամ մի կողմ քաշվեց, և եթե ինձնից չխուսափեր, հիմա ես քեզ սպանած կլինեի, իսկ դրան կենդանի կթողնեի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ