Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
ԾՆՆԴՈՑ 34:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբի որդիները Սյուքեմին ու նրա հայր Եմովրին պատասխանեցին խորամանկությամբ, քանի որ Սյուքեմը պատվազրկել էր իրենց քրոջը՝ Դինային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին և նրա հայր Եմորին. այդպես ասացին, որովհետև Սյուքեմը պղծել էր իրենց քրոջը՝ Դինային, |
Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ասացին. «Չենք կարող մեր քրոջն անթլփատ մարդու տալ, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի։
Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։
որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կլինեմ այլազգիներիդ առաջ, եթե նրանց դեմ չարություն անեմ»։