Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կլինեմ այլազգիներիդ առաջ, եթե նրանց դեմ չարություն անեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Սամփսոնը նրանց ասաց. «Այս անգամ պիտի փղշտացիներից անպատիժ լինեմ, եթե չարիք գործեմ նրանց դեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:3
5 Խաչաձեւ Հղումներ  

Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։


Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թե դու ատեցիր նրան և նրան կնության տվեցի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քույրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարեն»։


Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսներին կապեց միմյանց՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մեջտեղը և կապեց։


Աբեսաղոմն իր ծառաներին ասաց. «Տեսե՛ք, իմ արտի մոտ գտնվող Հովաբի արտը լի է գարիով, գնացե՛ք և հրկիզե՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաներն այրեցին Հովաբի արտը։ Հովաբի ծառաները եկան նրա մոտ պատառոտված հագուստներով և ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտն այրեցին»։


Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ