Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 33:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երկու աղախիններին ու նրանց որդիներին կանգնեցրեց առջևում, ապա՝ Լիային ու նրա որդիներին, իսկ ամենավերջում՝ Ռաքելին ու Հովսեփին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 33:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանը երկու դուստր ուներ. ավագի անունը Լիա էր, կրտսերինը՝ Ռաքել։


Հակոբը մերձեցավ Ռաքելին, նրան Լիայից ավելի սիրեց և նրա համար ծառայեց ևս յոթ տարի։


Հակոբն աչքերը բարձրացրեց ու տեսավ իր եղբայր Եսավին, որ գալիս էր չորս հարյուր հոգով։ Նա իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև։


Ինքը անցավ նրանցից առաջ և մինչ եղբորը մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց։


Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։


Ձեր մայրը խիստ ամոթահար եղավ, մայրը, որ բարության մեջ էր։ Ահա ազգերի մեջ հետինը եղավ, դարձավ ավերված, անջուր և անապատ։


«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։