Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 37:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 37:3
10 Խաչաձեւ Հղումներ  

Թամարի վրա գունագեղ կոճակներով ասեղնագործ պարեգոտ կար. այդպիսի զգեստներ էին հագնում թագավորների կույս դուստրերը։ Սպասավորը նրան դուրս հանեց ու դռները փակեց նրա հետևից։


և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։


Երբ Հովսեփը հասավ իր եղբայրների մոտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկյա պատմուճանը


Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։


Քո հագուստներից վերցրիր և դրանցից քեզ համար մտացածին կուռքեր պատրաստեցիր ու դրանց հետ պոռնկացար։ Սակայն այնտեղ չմտնես, որովհետև դրանք չկային ու չեն լինելու։


“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։


Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին արյան մեջ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ