Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 33:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հակոբը գնաց Սոկքովթ, իր համար տուն շինեց և իր հոտերի համար՝ փարախներ։ Դրա համար այդ վայրը կոչվեց Սոկքովթ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 33:17
10 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Եսավն իր ճանապարհով վերադարձավ Սեիր,


Արքան դրանք ձուլել էր տվել թանձր հողի մեջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջև ընկած Հորդանան գետի ափին։


Քանզի դու, Աստվա՛ծ, լսեցիր իմ աղոթքները Եվ քո անունից երկնչողներին ժառանգություն տվեցիր,


Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։


Սոկքովթից ելնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Ոթոմում՝ անապատի եզրին։


և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։


Սոքքոթի մարդկանցից նա մի պատանի բռնեց և հարցուփորձ արեց նրան։ Սա նրա համար գրավոր տվեց Սոքքոթի իշխանների ու ծերերի անունները՝ յոթանասունյոթ մարդու։


Նա առավ քաղաքի իշխաններին ու ծերերին և անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով ձաղկեց Սոքքոթի տղամարդկանց։


Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տվեք այս զորքին, որ ինձ հետ է, որովհետև նրանք քաղցած են, որպեսզի ես հետապնդեմ Զեբեեին ու Սաղմանային՝ մադիանացիների թագավորներին»։


Այնտեղից նա գնաց Փանուել և նրանց հետ նույն ձևով խոսեց։ Փանուելի մարդիկ նրան պատասխան տվեցին այնպես, ինչպես պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։