իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։
Այդ կնոջ մոտ եկան այլազգիների նախարարները և ասացին. «Խաբի՛ր նրան և տե՛ս, թե ինչո՛ւմ է նրա մեծ զորությունը, և կամ ինչպե՛ս կարող ենք հնար գտնել ու կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։