Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տվեք այս զորքին, որ ինձ հետ է, որովհետև նրանք քաղցած են, որպեսզի ես հետապնդեմ Զեբեեին ու Սաղմանային՝ մադիանացիների թագավորներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց


իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։


Քանզի դու, Աստվա՛ծ, լսեցիր իմ աղոթքները Եվ քո անունից երկնչողներին ժառանգություն տվեցիր,


Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,


“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։


Զեբեեն և Սաղմանան գտնվում էին Կարկարում, և նրանց բանակը նրանց հետ էր. մոտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արևելքի որդիների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարյուր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։


Զեբեեն և Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիանացիների երկու թագավորներին՝ Զեբեեին ու Սաղմանային, և նրանց ամբողջ բանակը տակնուվրա արեց։


Գեդեոնը եկավ Սոքքոթի իշխանների մոտ և ասաց նրանց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեն և Սաղմանան քո ձեռքում են, որ մենք հաց տանք սովից սպառված քո մարդկանց”»։


Աբիգեան շտապեց, առավ երկու հարյուր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մեկ զամբյուղ չամիչ, երկու հարյուր շարոց չոր թուզ ու դրանք դրեց էշերի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ