Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 32:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 32:11
21 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։


Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։


Ռեբեկային տեղեկացրին Եսավի՝ իր երեց որդու մտադրության մասին։ Նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավը սպառնում է սպանել քեզ։


Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։


Բանագնացները, Հակոբի մոտ վերադառնալով, ասացին. «Գնացինք քո եղբայր Եսավի մոտ, և ահա նա չորս հարյուր տղամարդկանցով ընդառաջ է գալիս քեզ»։


Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։


Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։


Եվ դեպի քեզ բարձրացրի ձեռքերս։ Հոգիս երկրի հողի պես ծարավի է քեզ։ Հանգիստ


Աղոթք Դավթի Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։


Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում, Եվ որի բերանում նենգություն չկա։


Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության


Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։


Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Եթե քո ճանապարհին հանդիպես թռչունի բույնի, ծառի վրա լինի, թե գետնի, և մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձվերը, ապա մորը ձագերի հետ չվերցնես.


Եվ աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. “Մենք մեղանչել ենք, քանի որ Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղի կուռքերին ու Անտառներին։ Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և կծառայենք քեզ”։


Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։