Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 22:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եթե քո ճանապարհին հանդիպես թռչունի բույնի, ծառի վրա լինի, թե գետնի, և մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձվերը, ապա մորը ձագերի հետ չվերցնես.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ.

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 22:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։


քեզ հետ դո՛ւրս հանիր նաև բոլոր գազաններին, որ քեզ մոտ են, և բոլոր էակներին՝ թռչուններից մինչև անասունները, երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որ սողան երկրի վրա։ Աճե՛ք և բազմացե՛ք երկրի վրա»։


Արդարը կարեկցում է իր անասունին, իսկ ամբարիշտների աղիները անողորմ են։


Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,


Կովն իր հորթի հետ, ոչխարն իր գառնուկի հետ միևնույն օրը մի՛ մորթեք։


Հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառվում, սակայն նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ։


Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի, որովհետև նա, ով անում է այդ բանը, պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ