ԾՆՆԴՈՑ 31:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռաքելը կուռքերը թաքցրել էր ուղտի թամբի տակ և նստել վրան։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը և չգտավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ և նստեց դրանց վրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։ |
Լաբանը մտնելով խուզարկեց Հակոբի վրանը և Լիայի վրանն ու երկու հարճերի վրանը և չգտավ։ Եվ ելնելով Լիայի վրանից՝ մտավ Ռաքելի վրանը։
Նա ասաց իր հորը. «Թող քեզ վիրավորական չթվա, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև դաշտանի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը, բայց կուռքերը չգտավ։
Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։
Միքան ասաց. «Ինձ համար շինած իմ աստվածները և իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, և ինչո՞ւ եք ասում ինձ, թե՝ “Ինչու ես աղաղակում”»։
Անհնազանդությունը կախարդության նման մեղք է, և ինքնավստահությունը՝ կռապաշտության նման։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ կմերժի իբրև Իսրայելի թագավորի»։