Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Նա ասաց իր հորը. «Թող քեզ վիրավորական չթվա, տե՛ր, որ քո ներկայությամբ չեմ կարող ոտքի ելնել, որովհետև դաշտանի մեջ եմ»։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը, բայց կուռքերը չգտավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Նա ասաց իր հորը. «Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջ, որովհետև կանանց սովորական ամսականի մեջ եմ»։ Լաբանը փնտրեց, բայց կուռքերը չգտավ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:35
12 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Լաբանը գնացել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։


Ռաքելը կուռքերը թաքցրել էր ուղտի թամբի տակ և նստել վրան։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը և չգտավ։


Հակոբը զայրացած վիճեց Լաբանի հետ. Հակոբը Լաբանին ասաց. «Ես ի՞նչ վնաս եմ տվել, կամ ո՞րն է իմ հանցանքը, որ հետապնդեցիր ինձ


Բերսաբեեն գնաց Սողոմոն արքայի մոտ, որպեսզի նրա հետ խոսի Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջև, համբուրեց նրան և նստեց իր գահին։ Արքայի մոր համար էլ աթոռ բերվեց, և մայրը նստեց նրա աջ կողմում։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Այն կինը, որից արյուն հոսի, և արյան հոսումը բնական հոսումն է, նա յոթ օր կլինի իր դաշտանի մեջ։ Ով որ դիպչի նրան, անմաքուր կհամարվի մինչև երեկո։


Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։


Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։


Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին,


ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ