Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Միքան ասաց. «Ինձ համար շինած իմ աստվածները և իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, և ինչո՞ւ եք ասում ինձ, թե՝ “Ինչու ես աղաղակում”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Նա ասաց. «Իմ շինած աստվածները և իմ քահանային վերցրել եք գնացել, և ինձ էլ ի՞նչ մնաց. և դեռ ինչո՞ւ եք ինձ ասում. “Քեզ ի՞նչ է եղել”»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:24
15 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ օրհնության զոհ Պիտի մատուցեմ


նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։


և տեսնում եք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայի նահանգից այս Պողոսը, բազում ժողովրդի համոզելով, դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։


Ոողան, ինձ թողնելով, պոռնկացավ, աչքը գցեց իր հոմանիների՝ իրեն հարևան ասորեստանցիների վրա,


Յուրաքանչյուր մարդ խելակորույս դարձավ, բոլոր ոսկերիչներն իրենց կուռքերի պատճառով ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, նրանց մեջ հոգի չկա.


Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.


Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք արեց, քանի որ ղևտացին ինձ համար քահանա եղավ»։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար։


Արդ, գնալը գնացիր, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»։


Այդպիսով Միքան իր տանը կռարան ունեցավ։ Նա եփուդ ու թերափ պատրաստեց. նվիրագործեց իր որդիներից մեկին, որը նրա համար քահանա եղավ։


Դանի որդիները շուռ եկան և ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։


Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսվի մեր հետևից, թե չէ քեզ բարկացած սրտով մարդիկ կհանդիպեն և կկործանեն քեզ ու քո ընտանիքը»։


Ռաքելը կուռքերը թաքցրել էր ուղտի թամբի տակ և նստել վրան։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը և չգտավ։


Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ. Նա մարգարեներ առաքեց նրա մոտ ու ասաց նրան. «Դու ինչո՞ւ հարեցիր այդ ժողովրդի աստվածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ