Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
ԾՆՆԴՈՑ 29:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լաբանը նրան ասաց. «Դու իմ ոսկորներից և իմ մարմնից ես»։ Եվ Հակոբը մեկ ամիս մնաց նրա մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանն ասաց նրան. «Իրոք որ դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ Հակոբը նրա հետ մնաց մի ամբողջ ամիս։ |
Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
Եվ Ադամն ասաց. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
Եվ հայտնեց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին։ Ռաքելը վազեց ու հորը պատմեց այն, ինչ պատահել էր։
Այնուհետև Լաբանն ասաց Հակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։
Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին և մեր ձեռքերը նրա արյամբ չշաղախենք, որովհետև մեր եղբայրն է՝ մեր մարմինը»։ Եղբայրները լսեցին նրան։
Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
«Բոլոր սյուքեմացիներին ի լուր ասե՛ք. “Ո՞րն է լավ ձեզ համար՝ Հերոբոաղի բոլոր յոթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրա, թե՞ մեկ մարդու իշխելը. և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ”»։