Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Բոլոր սյուքեմացիներին ի լուր ասե՛ք. “Ո՞րն է լավ ձեզ համար՝ Հերոբոաղի բոլոր յոթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրա, թե՞ մեկ մարդու իշխելը. և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Գեդեոնը յոթանասուն որդի էր սերնդագործել, որովհետև շատ կանայք ուներ։


Լաբանը նրան ասաց. «Դու իմ ոսկորներից և իմ մարմնից ես»։ Եվ Հակոբը մեկ ամիս մնաց նրա մոտ։


Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,


Ողջ Իսրայելը, Դավթի մոտ՝ Քեբրոն գալով, ասացին. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։


որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։


«Դուք իմ ոսկորն ու մարմինն եք, ինչո՞ւ եք վերջինը մնում արքային իր տունը հետ բերողների մեջ։


Նա գնաց Եփրա՝ իր հոր տունը, և մի քարի վրա կոտորեց իր եղբայրներին՝ Հերոբոաղի որդիներին՝ յոթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Հովաթամը՝ Հերոբոաղի կրտսեր որդին, որովհետև թաքնվել էր։


Իսկ դուք այսօր ելաք իմ հոր տան դեմ և կոտորեցիք նրա որդիներին՝ յոթանասուն մարդու մի քարի վրա, և նրա աղախնու որդուն՝ Աբիմելեքին,- քանի որ նա ձեր եղբայրն է,- սյուքեմացիների թագավոր կարգեցիք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ